Բացել լրահոսը Փակել լրահոսը
ձմեռ
A A
Հասարակություն

Հանրապետությունում օդի ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանա 8-10 աստիճանով

Երևանում հունվարի 13-ի  ցերեկը, հունվարի 14-18-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Օդի ջերմաստիճանը հունվարի 14-18-ի ցերեկային ժամերին աստիճանաբար կբարձրանա 8-10, Արարատյան դաշտում և նրա նախալեռնային շրջաններում՝ 5-7 աստիճանով:

Հունվարի 13-ի ցերեկը Լոռիի, Տավուշի, Սյունիքի և Արցախի առանձին հատվածներում սպասվում է թույլ ձյուն։ Հունվարի 14-18-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հյուսիսարևելյան` 2-5մ/վ: