Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Վլադիմիր Բիստրովը չի ժամանի Երեւան

Սպորտ
4bef01d21dca5dd02889f5dafd842fc6

Ռուսաստանի հավաքականի եւ «Զենիթի» հարձակվող Վլադիմիր Բիստրովը բաց կթողի Հայաստանի ընտրանու հետ առաջիկա երկու հանդիպումները:

Ինչպես տեղեկացնում է «Սպորտ Էքսպրես» օրաթերթը, 27-ամյա հարձակվողը Ռուսաստանի գավաթի խաղարկության 1/8 եզրափակիչի «Անժի» - «Զենիթ» խաղին ծնկի վնասվածք է ստացել: Այսօր պարզվել է, որ այն բավական լուրջ է, եւ ֆուտբոլիստը չի կարող խաղալ առաջիկա երեք ամիսներին:

Հիշեցնենք, որ Եվրոպայի 2012 թ. առաջնության Հայաստան - Ռուսաստան եւ Ռուսաստան - Հայաստան խաղերը տեղի կունենան համապատասխանաբար մարտի 26-ին եւ հունիսի 4-ին: