Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Բանանցը» պատրաստ է նոր մրցաշրջանին

Սպորտ
ba6c1d943a3204929e0c1f1bd43e71f9

Երեւանի «Բանանցը» այս տարի պայքարելու է առաջին տեղի եւ գավաթի համար: Այդ մասին այսօր կազմակերպված մամուլի ասուլիսին ասաց թիմի գլխավոր մարզիչ Ստեւիցա Կուզմանովսկին:

«Այս տարի մենք չնայած ավելի շատ հիմնվելու ենք մեր սեփական կադրերի եւ երիտասարդ խաղացողների վրա, սակայն պայքարելու ենք միմիայն առաջին տեղի համար: Ակումբի ղեկավարությունը բոլոր պայմաններն էլ ստեղծում է նորմալ պատրաստվելու եւ մարզվելու համար, ուստի մենք պետք է աշխատենք հաղթանակներով փոխհատուցել նման վերաբերմունքը»,-ասաց նա:

Մակեդոնացի մասնագետը վստահ է, որ թիմը պատրաստ է նոր մրցաշրջանին եւ ի վիճակի է նվաճելու չեմպիոնի կոչումը:

Հիշեցնենք, որ 2010 թ առաջնությունում «Բանանցը» երկար ժամանակ գլխավորում էր աղյուսակը, սակայն մրցաշրջանի վերջում պարտվեց իր գլխավոր մրցակից «Փյունիկին» եւ բավարարվեց 2-րդ տեղով: