«Մեր ակումբներին շատ հովանավորներ են անհրաժեշտ»
Երեւանի «Բանանցի» նախագահ Սարգիս Իսրայելյանը, ով նաեւ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի գործկոմի անդամ է, գտնում է, որ պետությունը պետք է աջակցի ակումբներին, որպեսզի դրանք հաղթահարեն ֆինանսական ճգնաժամը, եւ որպեսզի դրանք չարժանանան Երեւանի «Կիլիկիայի» ճակատագրին: Այն այս տարվա սկզբին լուծարվեց եւ հրաժարվեց մասնակցել առաջնությանը:
«Ռուսաստանում «Ռոսգոստրախ» ընկերությունը ֆինանսավորում է ողջ առաջնությունը, եւ ակումբները եկամուտներ են ստանում: Ավաղ, մեր առաջնությունը չունի իր գլխավոր հովանավորը: Ճիշտ է, խաղերի ժամանակ գովազդներ են տեղադրվում, սակայն դրանք ձեւական բնույթ են կրում, քանի որ ակումբները գումարներ չեն ստանում դրանից»,-ասաց նա:
Սարգիս Իսրայելյանը կարծում է, որ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան պետք է առաջնության համար ընդհանուր հովանավոր գտնի. «Մեր ակումբներին այսօր շատ հովանավորներ են անհրաժեշտ, որպեսզւ դրանք կախում չունենան մեկ անձից: Ֆուտբոլը անընդհատ առաջ է շարժվում եւ առանց ֆինանսական մեծ ներդրումների հնարավոր չէ ապահովել առաջընթաց»: