Բացել լրահոսը Փակել լրահոսը
ՀՅԴ Գերագույն Մարմին
A A
Քաղաքականություն

ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմինը հայտարարություն է տարածել

ՀՅԴ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԳԵՐԱԳՈՒՅՆ ՄԱՐՄՆԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Հայաստանի օրվա իշխանությունն իր ազգադավ ծրագրերից հանրության ուշադրությունը շեղելու և դրանց դեմ պայքարողների նկատմամբ ապօրինի հետապնդումները շարունակելու նոր շրջափուլ է սկսել: Կեղծ օրինանակության շղարշով քողարկելով իր հակապետական և հակաժողովրդավարական գործելակերպը, իրավապահ համակարգը կրկին թիրախավորել է Հայ Յեղափոխական Դաշնակցությանը:

Ընդամենն ամիսներ առաջ կուսակցության գրասենյակներում և կուսակցության անդամների բնակարաններում իրականացված տասնյակ խուզարկություններին, ձերբակալումներին և կալանավորումներին, այսօր ավելացան նորերը: Այսօր ձերբակալվել են կուսակցության Արարատի մարզային կառույցի ակտիվ անդամներ Գառնիկ Մանուկյանը և Արտավազդ (Աշոտ) Մարգարյանը, կուսակցության համակիր Հունան Մելքոնյանը, ապօրինի հարցաքննության է ենթարկվել կուսակցության գերագույն մարմնի նախագահ Սիմոն Սիմոնյանը, ինչպես նաև ընդամենը մեկ ամիս առաջ դատարանի որոշմամբ ազատության մեջ հայտնված Գերասիմ Վարդանյանը: Այս ընկերների բնակարաններում իրականացվել են նաև խուզարկություններ: Դատախազության կողմից կրկին ասպարեզ է նետվել Ազգային ժողովի պատգամավոր, ՀՅԴ Գերագույն մարմնի անդամ Աշոտ Սիմոնյանի նկատմամբ հարուցված ապօրինի քրեական հետապնդման մասին տեղեկատվությունը:

Արձանագրելով Դաշնակցության և նրա համակիրների նկատմամբ օրվա իշխանության իրականացվող քաղաքական հալածանքների նոր թափի մասին, բոլորի ուշադրությունն ենք հրավիրում հանգամանքի վրա, որ օրվա իշխանությունը նախապատրաստում է ազգագործան հերթական քայլը:

133 տարվա ընթացքում ՀՅԴ-ն բազմաթիվ զրկանքներ ու բանտեր է տեսել, թշնամիների և դավաճանների է դիմագրավել, չի ընկրկել, հաղթահարել է բոլոր դժվարությունները, կանգնած է եղել Հայոց պետականության կերտման և ամրացման ակունքներում: Նման քայլերով ՀՅԴ-ին պայքարից հետ պահելն անհնարին է:

 

ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմին

11․01.2022 թ․, Երևան