Բացել լրահոսը Փակել լրահոսը
cold, weather (2)
A A
Պաշտոնական

Ջերմաստիճանը կբարձրանա

Երևանում այսօր ցերեկը, հունվարի 12-16-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Մարզերում այսօր ցերեկը, հունվարի 12-ին Լոռիի, Տավուշի, Սյունիքի և Արցախի առանձին հատվածներում սպասվում է թույլ ձյուն։

Հանրապետության մյուս շրջաններում հունվարի 11-ի ցերեկը, 12-ին, 13-16-ն ամբողջ հանրապետությունում սպասվում է առանց տեղումների եղանակ:

Քամին՝ հյուսիսարևելյան` 2-5մ/վ: Օդի ջերմաստիճանը հունվարի 14-16-ի ցերեկային ժամերին աստիճանաբար կբարձրանա 8-10, Արարատյան դաշտում և նրա նախալեռնային շրջաններում՝ 2-4 աստիճանով: