Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+miki 11.1. (1)
A A
Սպորտ

Հենրիխ Մխիթարյանի գնահատականը «Պարմայի» հետ գավաթային խաղում

Միլանի «Ինտերը», որի կազմում հանդես է գալիս Հայաստանի առաջատար ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանը, Իտալիայի գավաթի խաղարկության 1/8 եզրափակիչ խաղում մեծ դժվարությամբ հաղթահարեց «Պարմայի» արգելքը, որը հանդես է գալիս Բ սերիայում: Հաղթական գոլը լրացուցիչ ժամանակում խփեց իտալացի պաշտպան Ֆրանչեսկո Աչերբին՝ 2:1: Միլանյան ակումբը մտավ քառորդ եզրափակիչ, որտեղ կհանդիպի «Ատալանտա» - «Սպեցիա» զույգի հաղթողի հետ:

Հենրիխ Մխիթարյանը խաղը սկսեց մեկնարկային կազմում, սակայն 67-րդ րոպեին փոխարինվեց: Իտալական լրատվամիջոցները նրա խաղը գնահատել են 5,5 բալով:

«Նրա գործողություններում պակասում էր թարմությունը, միակ լավ փոխանցումը չօգտագործվեց Սոմի կողմից: Գայթակղիչ այլ հնարավորություն չի ստեղծել», - գրել է «Գազետա դելո սպորտը»:

Հաջորդ խաղը «Ինտերը» կանցկացնի հունվարի 14-ին: Այդ օրը միլանցիները Ա սերիայի խաղում սեփական դաշտում կընդունեն «Վերոնային»: