Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+dzmerajin xaxer
A A
Սպորտ

Հայաստանը կմասնակից ձմեռային համաշխարհային համալսարանական խաղերին

ԱՄՆ-ի Լեյք Փլեյսիդ քաղաքում կայանալիք ձմեռային 31-րդ համաշխարհային համալսարանական խաղերի մասնակից ՀՀ պատվիրակության մի մասն արդեն մրցավայրում է: Այդ մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է Հայաստանի մարզական ուսանողական ֆեդերացիայի նախագահ Հովհաննես Գաբրիելյանը:

Հունվարի 12-ին տեղի կունենա խաղերի բացման հանդիսավոր արարողությունը, իսկ հաջորդ օրվանից իրենց ելույթները կսկսեն մեր պատվիրակները՝ Մարինա Ասոյանը գեղասահքում, Միքայել Միքայելյանը՝ դահուկավազքում: Հայաստանից հանդես կգան նաև Արթուր Գրուզդև - Վիկտորյա Ազրոյան գեղասահքի պարային զույգը, լեռնադահուկորդ Հարություն Հարությունյանը և սնոուբորդիստ Նորիկ Թադևոսյանը:

Նշենք, որ Հայաստանը չորրորդ անգամ է մասնակցում ձմեռային համաշխարհային ուսանողական խաղերին: Մերոնցից միակ մեդալը 2017 թվականին նվաճել է դահուկորդ Սերգեյ Միքայելյանը՝ դահուկավազքի ազատ ոճի 10 կմ մրցաձևում գրավելով 3-րդ տեղը: