Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր

Այսօր եւս երեք հիվանդ Արցախից տեղափոխվել է Հայաստան (տեսանյութ)

Միջանցքի փակ լինելու հետևանքով երեք հիվանդ՝ «Հիպոֆիզի մակրոադենոմայի հեռացումից հետո՝ ակրոմեգալիա, դիֆուզ խպիպ», «Լյարդի փոխպատվաստումից և քիմիոթերապիայից հետո» և «Վահանաձև գեղձի պապիլյար կարցինոմա» ախտորոշումներով, օրեր շարունակ գտնվում էին Հանրապետական բժշկական կենտրոնի բժիշկների հսկողության տակ՝ չունենալով հայաստանյան բուժհիմնարկներ տեղափոխվելու հնարավորություն: Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ և ուղեկցությամբ նրանք այսօր տեղափոխվել են Հայաստանի տարբեր մասնագիտացված բժշկական կենտրոններ։ Արցախի բուժհաստատություններում դադարեցված են պլանային վիրահատությունները։ «Արևիկ» բուժմիավորումում 11 երեխա գտնվում է նորածնային և վերակենդանացման բաժանմունքներում: Հանրապետական բժշկական կենտրոնում 9 բուժառու գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, նրանցից 4-ը ծայրահեղ ծանր վիճակում: Մինչ այսօր Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ և ուղեկցությամբ Արցախից Հայաստան է տեղափոխվել 16 հիվանդ։