Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր

ՀՀ տարածքում բացառում ենք միջանցքի գոյությունը, բանավոր պայմանավորվածության խոսակցությունները անհեթեթություն են․ Փաշինյան (տեսանյութ)

«Կոնկրետ իրավիճակի հետ կապված մեր դիրքորոշումն այն է, որ կողմը, որը պետք է քննարկի այդ հարցերը, Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ընտրված ներկայացուցիչներն են» այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Նիկոլ Փաշինյանը՝  պատասխանելով Ա1+ի այն հարցին, թե արդյոք Հայաստանը ուղիղ բանակցում է Ադրբեջանի հետ Լաչինի միջանցքի բացման համար։

Ինչ վերաբերվում է ռուս խաղաղապահների գործունեությանը, ապա Նիկոլ Փաշինյանը կարծում է, որ խաղաղապահները որոշակի թերացումներ ունեն, սակայն դա չի նշանակում, որ նրանք ամբողջությամբ իրենց պարտականությունները չեն կատարում «Ես չէի ասի, որ ռուս խաղաղապահները չեն կատարում իրենց պարտականությունները։ Կոնկրետ իրավիճակները ես ասեցի, Լաչին, Խծաբերդ, Փառուխ․․․ հենց այդ կետերը նկատի ունեմ, նկատի չունենք, որ ռուս խաղաղապահները ընդհանրապես ոչ մի բան չեն անում»։

Անդրադառնալով այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» հարցին՝ վարչապետը պատասխանեց «Մենք բացառում ենք Հայաստանի Հանրապետության տարածքով միջանցքի տրամադրումը, բացառում ենք․․․ բանավոր պայմանավորվածություն է եղել, խոստում է եղել․․․ դրանք անհեթեթություններ են»։

Իսկ, թե արդյոք Ադրբեջանը փակել է Լաչինի միջանցքը, որպեսզի ճնշումներ գործադրի նաև այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» հարցում, Փաշինյանը պատասխանեց «Չեմ կարող բացառել, բայց դա մեր վերաբերմունքը չի փոխում»։