Բացել լրահոսը Փակել լրահոսը
մարուքյան
A A
Քաղաքականություն

Միջազգային իրավունքը պետք է հարգվի՝ անկախ նրանից, թե որքան գազ և նավթ ունեք. Մարուքյան

Ադրբեջանն արդեն մեկ ամիս շրջափակման մեջ է պահում Լեռնային Ղարաբաղի 120 հազար բնակիչներին, իսկ 2 տարուց ավելի՝ հայ գերիներին՝ խախտելով միջազգային իրավունքը, Twitter-յան իր միկրոբլոգում գրել է Հատուկ հանձնարարություններով ՀՀ դեսպան Էդմոն Մարուքյանը։
 
Նա նշել է, որ Ադրբեջանը պետք է վերացնի Լաչինի միջանցքի շրջափակումը և ազատ արձակի ռազմագերիներին։