Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Հասարակություն

Եթե սեպտեմբերի 13-ը չլիներ,ավագ լեյտենանտն այսօր կդառնար 24 տարեկան․Գոռ Ասատրյանը զոհվել է դիրքերում (տեսանյութ)

24 թիվը պատկերող փուչիկները հուշում են հոբելյարի տարիքը։ Բայց քարին փորագրվածը ընդմիշտ քսաներեք է։

Ծաղիկներ, տորթ, փուչիկներ, ինչպես ծննդյան տարեդարձին, միայն թե տոնական սեղանը Եռաբլուրում է։ Ավագ լեյտենանտ , վաշտի հրամանատար Գոռ Ասատրյանն այսօր կդառնար 24 տարեկան։

Գեղարքունիքի մարզի Լճավան գյուղից էր Գոռը։ Զոհվել է սեպտեմբերին Վարդենիսի պաշտպանական դիրքերում։

2020թ-ին 44 օր պատերազմեց, տուն վերադարձավ, երկու տարի անց արդեն չի վերադառնում։

42-ամյա Իրինա Խաչատրյանը զարմանում է, թե ինչպես է ուժ գտնում ապրելու։

Եռաբլուրում շշուկով նշում են Գոռ Ասատրյանի 24-ամյակը։ Ծնողները, քույրը, եղբայրը, մյուսները․․․ արտասվում են անձայն։

Եթե սեպտեմբերի 13-ը չլիներ, Գոռի ծիծաղը բոլորին կվարակեր։ Մայրն ուզում է, որ որդուն հենց այդպես էլ հիշեն։

Մանրամասները՝ տեսանյութում