Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Առաջատարների թվում

Սպորտ
3d4de191ae1f48900e23a8e7ac5b9c1b

Հայաստանի գրոսմայստեր Տիգրան Քոթանջյանը շարունակում է հաջող հանդես գալ Իրանի Մեշհեդ քաղաքում անցկացվող շախմատի միջազգային մրցաշարում:

Հինգ տուրից հետո նա վաստակել է 4,5 միավոր եւ եւս 8 շախմատիստների հետ գլխավորում է աղյուսակը: Հերթական տուրում Տիգրան Քոթանջյանը կմրցի Ուզբեկստանի ուժեղագույն շախմատիստ Ռուստամ Կասիմջանովի հետ, որը ունի 4 միավոր:

Հավելենք, որ շվեյցարական մրցակարգով անցկացվող մրցաշարին մասնակցում են 230 շախմատիստներ: Նրանք կանցկացնեն 11-ական պարտիա: Հաղթողը կորոշվի մարտի 7-ին:

Մրցաշարի մրցանակային հիմնադրամը 40 հազար դոլար է: Հաղթողը կստանա 8 հազար դոլար: Ընդհանուր առմամբ` դրամական պարգեւի կարժանանան 1-10-րդ տեղերը գրաված շախմատիստները: