A
A
Էլինա Դանիելյանը 6-րդ հաղթանակը տարավ
Էլինա Դանիելյանը 6-րդ հաղթանակը տարավ Դոհայում ընթացող շախմատի կանանց Գրան պրիի խաղարկությունում` 7-րդ տուրում առավելության հասնելով Քաթարի նարկայացուցիչ Չժու Չենի նկատմամբ: Մեր ուժեղագույն շախմատիստուհին վաստակել է 6,5 միավոր եւ շարունակում է վստահ գլխավորել աղյուսակը:
Երկրորդ տեղը 5 միավորով զբաղեցնում է ֆրանսուհի Մարի Սեբագը, որն այս տուրում հաղթեց իր գլխավոր մրցակցին` շվեդուհի Պիա Կրամլինգին:
Լիլիթ Մկրտչյանը առաջին հաղթանակը տարավ մրցաշարում` պարտության մատնելով չինուհի Սյու Յուհուային: Նա իր ակտիվում ունի 3 միավոր եւ այժմ ընթանում է 7-րդ հորիզոնականում:
Այսօր Էլինա Դանիելյանը սեւերով կհանդիպի հնդկուհի Հումպի Կոներուի հետ, որը 4,5 միավոր ունի: Լիլիթ Մկրտչյանի մրցակիցը կլինի Վրաստանի ներկայացուցիչ Նանա Ձագնիձեն: