A
A
Բրազիլիայի նախկին նախագահ Բոլսոնարոյի կողմնակիցները ներխուժել են երկրի Կոնգրեսի շենք (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինԲրազիլիայի նախկին նախագահ Ժաիր Բոլսոնարոյի կողմնակիցները ներխուժել են երկրի Ազգային Կոնգրեսի շենք, ոստիկանությունը նրանց դեմ արցունքաբեր գազ է կիրառել։ Հաղորդվում է, որ նրանք մտել են նաև Գերագույն դատարանի շենք և նախագահական պալատ:
Բրազիլիայի խորհրդարանի գրոհը տեղի է ունեցել երկրի նոր նախագահ Լուլա դա Սիլվայի երդմնակալությունից մեկ շաբաթ անց։ Բոլսոնարոյի կողմնակից ցուցարարները հրաժարվում են ընդունել ընտրություններում նրա վերջին պարտությունը:
Սոցցանցերում տեսանյութեր են տարածվում կառավարական շենքերում, այդ թվում՝ նախագահականում գտնվող ցուցարարների մասին։
Մայրաքաղաք Բրազիլիայում բողոքի ցույցի ժամանակ ցուցարարները ճեղքեցին ոստիկանական պատնեշները և կարողացան մտնել խորհրդարանի շենք։ Կոնգրեսի շենքի ապակիներից մի քանիսը կոտրված են.
Կոնգրեսի մոտ բողոքի ակցիաները շարունակվում են արդեն մի քանի օր։ Դրանց մասնակիցները բանակին կոչ են անում միջամտել իրավիճակին և պաշտոնանկ անել դա Սիլվային։
Նախագահն այս պահին աշխատանքային այցով գտնվում է Սան Պաուլո նահանգ։
🚨VEJA: Helicóptero da Polícia Federal chega dando rasante e joga bombas de efeito moral em bolsonaristas.
— CHOQUEI (@choquei) January 8, 2023
pic.twitter.com/cpHmNUeCRs
🚨VEJA: Terroristas pegam quadro do ex-presidente Bolsonaro e posam pra foto. pic.twitter.com/66OAKIiL7e
— CHOQUEI (@choquei) January 8, 2023