Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Մենք ունեցել ենք դեպք,երբ հարուստ ընտանիք գնացել է հանգստանալու՝օգտագործելով իր կապերը. Ռ. Վարդանյանը՝ անընդունելի երեւույթների մասին (տեսանյութ)

Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում շնորհակալություն հայտնեց արցախցիներին այս իրավիճակն ու դժվարությունները հանգիստ  և ուժեղ են ընդունելու համար։

Տոնական օրերին հաճախ է քայլել փողոցում, հանդիպել ու զրուցել արցախցիների հետ։ ԱԺ պատգամավորներն էլ եղել են շրջաններում, ծանոթացել խնդիրներին։

«Մարդկանց 90 տոկոսնը ճիշտ ու հանգիստ է վերաբերում իրավիճակին, բայց կան մի քանի պատմություններ, որոնց մասին ուզում եմ նշել, առանց անուններ տալու։ Բոլորս հասականում ենք, որ դրանց դեմ պետք է պայքարել։ Ունեցել ենք մի դեպք, երբ ունևոր մի ընտանիք գնացել է հանգստանալու՝ օգտագործելով իրենց կապերը, դա շատ մեծ արձագանք է ստացել։ Սա չպետք է ընդունվի, որպես հաջողված մարդու օրինակ։ Չեմ ընդունում այն մարդուն, որ պայմանավորվել է ռուս խաղաղապահների հետ, բերել ուտելիք ու վաճառել թանկ գնով, չեմ ընդունում։ Դա ոչ մի լավ բանի չի բերի։ Չեմ ընդունում այն մարդկանց, որ փորձում են փող աշխատել այս իրավիճակում»,-թվարկեց նա։

Վարդանյանն անընդունելի համարեց, որ խանութպանն ուտելիքը պահում են իրենց բարեկամների համար, երբ մի ընտանիքը տասնյակ լիտրերով ձեթ  է առնում ու պահում։

«Մենք բոլորս մի նավի մեջ ենք»,-ասաց նա՝ ավելացնելով, որ վաղը կլինեն հայտարարություններ։

Մանրամասները՝ տեսանյութում։