Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Կադաֆիի պատճառով

Սպորտ
5d40b2371b0ff1844e5ef4bac8ca49ff

Իտալական «Յուվենթուսի» բաժնետոմսերի գները արժեզրկվել են այն բանի համար, որ Լիբիայում բողոքի ցույցեր են կազմակերպվել այդ երկրի առաջնորդ Մուամար Կադաֆիի դեմ:

Ինչպես նշում է Gazetta delo Sport-ը, «Յուվենթուսի» բաժնետոմսերի 3 տոկոսը պատկանում է Կադաֆիին, որը նա ձեռք է բերել երեք տարի առաջ` 7 մլն եվրոյով:

«Յուվենթուսի» ֆինանսական խորհրդատու Մարկո Ռեն այդ առիթով նշել է, որ դեռ պարզ չէ, թե ինչ է սպասվում Կադաֆիին պատկանող բաժնետոմսերին, եթե վերջինս զրկվի իշխանությունից:

Հավելենք, որ իտալական ամենատիտղոսակիր ակումբի բաժնետոմսերի 60 տոկսոը պատկանում է Անիելիների ընտանիքին, իսկ մնացածը` անհատ մարդկանց: