Բացել լրահոսը Փակել լրահոսը
պետեռ վ
A A
Քաղաքականություն

Ինչո՞ւ է ԵՄ-ն այդքան լռում, չեմ հասկանում․ Ժոզեպ Բորել, պետք է գործել հիմա՛․ Եվրախորհրդարանի պատգամավորը՝ Լաչինի միջանցքի մասին

 Եվրախորհրդարանի պատգամավոր, Եվրոպական ժողովրդական կուսակցության անդամ Պետեր վան Դալենը «Թվիթեր»-ի իր միկրոբլոկում կիսվել է Լաչինի միջանցքը փակելուց հետո Արցախում ստեղծված հումանիտար ճգնաժամին վերաբերվող BBC-ի հոդվածով և գրառում կատարել։

«Լեռնային Ղարաբաղի ադրբեջանական շրջափակման դաժան հետևանքները. դատարկ խանութներ ու հուսահատ մարդիկ։ Ինչո՞ւ է ԵՄ-ն այդքան լռում։ Ես չեմ հասկանում։ Ժոզեպ Բորել, պետք է գործել հիմա՛»,- «Արմենպրես»-ի հաղորմամբ՝ գրել է Եվրախորհրդարանի պատգամավորը։

Եվրախորհրդարանի պատգամավորն իր գրառման մեջ հիշատակել է նաև Եվրոպական ժողովրդական կուսակցությանը։