Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Հասարակություն

Հրետակոծել են Սյունիքի մարզում գտնվող «Ա․Ա․Բ Պրոյեկտ»-ի ասֆալտի գործարանը. Aravot.am (տեսանյութ)

Հունվարի 5-ի լույս 6-ի գիշերը հրետակոծել են Սյունիքի մարզի Նորավան բնակավայրում գտնվող «Ա․Ա․Բ Պրոյեկտ» ՍՊ ընկերության պատկանող ասֆալտի գործարանը՝  տեղեկացնում է Aravot.am-ը:

Հրետակոծության հետեւանքով հոսանքազրկվել է գործարանը, սարքավորումներն են վնասվել, խափանվել է արտադրական գործընթացի ծրագրային ցիկլը։  Հրետակոծության ժամանակ գործարանը չի աշխատել, միայն պահակն էր այնտեղ։ Վերջինս չի տուժել։

Նշենք,  որ ընկերությունը զբաղվում է ճանապարհաշինարարական աշխատանքներով, միայն 2022 թվականին նրանք կառուցել են 160 կմ ճանապարհ։ Ընկերությունն այս պահին կառուցում է ռազմավարական նշանակություն ունեցող ՝ Լծեն-Շամբ, Տաթեւ-Լծեն, Արցախ-Կոռնիձոր ճանապարհները։ Ամբողջական նյութը կարդացեք սկզբնաղբյուրում: