Բացել լրահոսը Փակել լրահոսը
արտակ բեգլարյան
A A
Հասարակություն

Թո՛ղ Աստված Հայ ազգին այնպիսի զորություն տա, որ կարողանանք թոթափել մեր ներքին ախտերը. Բեգլարյան

Արցախի պետնախարարի խորհրդական Արտակ Բեգլարյանն իր շնորհավորական ուղերձն է հղել Սուրբ Ծննդյան տոնի կապակցությամբ:

«Քրիստոս ծնավ և հայտնեցավ, մեզ և ձեզ մեծ ավետիս: Շնորհավոր Սուրբ Ծննդյան տոնը: Այսօր Երևանի Սուրբ Զորավոր Աստվածածին եկեղեցում մասնակցեցի Սուրբ Ծննդյան պատարագին և աղոթքս բարձրացրեցի առ Աստված հանուն Հայ ազգի ու Հայոց Հայրենիքի զարթոնքի ու զորացման, հանուն Արցախում շրջափակված մեր հայրենակիցների տոկունության ու Արցախի հարատևման:

Թո՛ղ Աստված պահապան լինի Հայ ազգին և այնպիսի զորություն տա, որ կարողանանք թոթափել մեր ներքին ախտերը և նորոգված ու ամրապնդված դուրս գանք այս տևական ճգնաժամից: Սեր, հավատ, ներդաշնակություն ու զորություն բոլորիս...»:

Նշենք, որ Լաչինի միջանցքի՝ թշնամու իբր «բնապահպահ-ակտիվիստների» կողմից փակվելու հետևանքով Բեգլարյանը՝ ի թիվս բազմաթիվ այլ արցախցիների, չի կարողանում վերադառնալ տուն ու մնացել է Հայաստանում: Բեգլարյանը ՄԱԿ-ի գրասենյակի մոտ նստացույց էր սկսել: