Բացել լրահոսը Փակել լրահոսը
cold, weather (3)
A A
Պաշտոնական

Առանձին շրջաններում սպասվում է թույլ ձյուն. 3-5 աստիճանով ցրտելու է

Հանրապետության տարածքում` Հունվարի 6-ի և 7-ի ցերեկը, 8-ի գիշերը, 9-ի ցերեկը, 10-11-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Հունվարի 7-ի գիշերը, 8-ի ցերեկը, 9-ի գիշերն առանձին շրջաններում սպասվում է թույլ ձյուն, սպասվում է նաև մառախուղ: Քամին՝ արևտյան՝ 3-6 մ/վ, հունվարի 6-7-ն առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում՝ մինչև 15-20 մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանը հունվարի 7-10-ն աստիճանաբար կնվազի 3-5 աստիճանով։

Երևան քաղաքում՝ hունվարի 6-ի և 7-ի ցերեկը, 8-11-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Հունվարի 7-ի գիշերը սպասվում է թույլ ձյուն: