Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Հասարակություն

Արմեն Սարգսյանը ուղերձ է հղել Սուրբ Ծննդյան օրվա առթիվ

Քրիստոս ծնվեց և հայտնվեց:Ձեզ և մեզ մեծ Ավետիս:Սուրբ Ծնունդը սիրո, բարու, հույսի, հավատի խորհրդանիշ է: Այսօր բոլորիս հոգիներն ալեկոծված են, քանզի Արցախը Հայաստանին կապող Լաչինի միջանցքի արգելափակումը ծանրագույն վիճակի մեջ է դրել Արցախի մեր քույրերին ու եղբայրներին, խոր մտահոգությամբ համակել բոլորիս:Թող Սուրբ Ծննդյան լույսը զորավիգ լինի մեր բոլոր հայրենակիցներին, հատկապես՝ Արցախում: Մեր անսասան հավատքն առ Աստված և մեր սեփական ուժերի հանդեպ ավելի զորացնի մեզ, և հաստատուն խաղաղություն տիրի Հայոց աշխարհում:Մաղթում եմ բոլորիս հավատ, ուժ և համբերություն:

 
Արմեն Սարգսյան
Հայաստանի չորրորդ նախագահ