Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Հասարակություն

Ջրատարը վթարվել է շինարարական աղբի պատճառով (տեսանյութ)

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ «Արզնի 2-Երևան» մայրուղային ջրատարը վթարվել է Կորեայի ձոր կոչվող հատվածում՝ հերթական անգամ շինարարական աղբը, այդ թվում ծանր ժայռաբեկորները ապօրինաբսր թափելու պատճառով: Հաշվի առնելով, որ տվյալ երևույթը շարունակվում է տարիներ ի վեր ու հաճախակի հանգեցնում է տվյալ, մայրաքաղաքի համար կարևորագույն ջրատարներից մեկի վթարմանը, չի բացառվում, որ Վեոլիա ջուր ՓԲԸ տնօրինությունը ստիպված լինի դիմել իրավապահ մարմիններին խնդրին լուծում տալու համար: