Բացել լրահոսը Փակել լրահոսը
ռոբալդո
A A
Սպորտ

Կրիշտիանու Ռոնալդուն որակազրկվել է. «Ալ-Նասրը» 28 հազար տոմս է վաճառել նրա առաջին խաղին (տեսանյութ)

Կրիշտիանու Ռոնալդուն բաց կթողնի իր նոր թիմի՝ Սաուդյան Արաբիայի «Ալ-Նասրի» առաջիկա երկու հանդիպումները: Այդ մասին տեղեկացնում են անգլիական լրատվամիջոցները:

Պարզվում է, որ Անգլիայի ֆուտբոլի ասոցիացիան վերջերս երկու խաղով որակազրկել է 37-ամյա պորտուգալացի հարձակվողին, այս տարվա ապրիլյան միջադեպի համար, երբ «Մանչեսթեր Յունայթեդի» ֆուտբոլիստը «Էվերտոնի» հետ խաղից հետո բռունցքով հարվածել էր աուտիզմով տառապող տղայի՝ Ջեյքոբ Հարդինգի ձեռքին և կոտրել նրա հեռախոսը: Վարջինիս մայրը ասել է, որ Կրիշտիանու Ռոնալդուն այդպես էլ ներողություն չի խնդրել իր որդուց, իսկ երկու ակումբներն էլ չեն անդրադարձել այդ միջադեպին:

ՖԻՖԱ-ի կանոնակարգով նման որակազրկումը տարածվում է նաև մյուս երկրների առաջնությունների վրա: Այդպիսով, պորտուգալացի ֆուտբոլիստը բաց կթողնի հունվարի 5-ին և 14-ին կայանալիք «Ալ-Թայի» և «Ալ-Շաբաբի» դեմ խաղերը:

Ի դեպ, նրա նոր ակումբը՝ «Ալ Նասրը», արդեն վաճառել է առաջիկա հանդիպման բոլոր 28 հազար տոմսերը: Դա նշանակում է, որ մեծ սկանդալ է սպասվում այսօրվա խաղին: