A
A
Թարմացրին հանրապետական ռեկորդները
Հայաստանի աթլետներ Ամալյա Շառոյանն ու Արման Անդրիեասյանը հանրապետական նոր ռեկորդներ են սահմանել: Այդ մասին «Ա1+»-ի մարզական թղթակցին տեղեկացրեց Հայաստանի աթլետիկայի գլխավոր մարզիչ Միշա Հայրապետյանը:
Մանակցելով աթլետիկայի փակ մարզասրահների Փարիզի բաց առաջնությանը`Ամալյա Շառոյանը 400 մ վազքատարածությունում ցույց է տվել 54.85 վրկ արդյունք, իսկ Արման Անդրիասյանը 60 մ վազել է 6,95 վայրկյանում: Այդպիսով, նրանք թարմացրել են այդ մրցաձեւերերի հանրապետական ռեկորդները:
Հիշեցնենք, որ Հայաստանի աթլետիկայի հավաքականն այժմ ուսումնամարզումային հավաք է անցկացնում Ֆրանսիայի մայրաքաղաքում եւ տեղում անմիջականորեն պատրաստվում է Եվրոպայի 2011 թ ձմեռային առաջնությանը