Բացել լրահոսը Փակել լրահոսը
323570943_572852674709374_5229000813483806647_n
A A
Հասարակություն

Դերասանը՝ ծանր վիճակում՝ ձյուն մաքրելիս վթարի հետևանքով վիրավորվելուց հետո

 
Marvel-ի դերասան Ջերեմի Ռենները գտնվում է «կրիտիկական ծանր վիճակում»՝ ձյուն մաքրելիս վթարի հետևանքով վիրավորվելուց հետո, երկուշաբթի օրը հաղորդել է Variety ամսագիրը: Նրա բժիշկները նաև հավելել են, որ բարեբախտաբար դերասանի առողջական վիճակը գնալով կայունանում է:
«Օսկարի» առաջադրված 51-ամյա Ռենները մի քանի տարի է, ինչ ապրում Նևադայի Վաշոյի շրջանում, հայտնում է Reno Gazette Journal-ը: Նևադայի հյուսիսում գտնվող այդ շրջանում Ամանորի գիշերը առատ ձյուն է տեղացել։
Դերասանը նկարահանվել է Marvel-ի բազմաթիվ նախագծերում։ Բացի ''Վրիժառու'' կինոֆիլմից, Ռենները նաև նկարահանվել է «Առաքելությունն` անհնարին», «Ժամանում», «Ամերիկյան հուզում», «28 շաբաթ անց» և բազում այլ ֆիլմերում։
 
Ամերիկայի ձայն