Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Հասարակություն

Հայտնաբերվել է վիրավոր քարարծիվ (տեսանյութ)

Հունվարի 2-ին, ժամը 18:40-ի սահմաններում Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Ձորաղբյուր գյուղի Հատիսի փողոցի տներից մեկի մոտակայքում հայտնաբերվել է վիրավոր արծիվ:

Ահազանգը փոխանցվել է համապատասխան ծառայություններին և «Էնդեմիկ և վտանգված տեսակների պահպանություն» հիմնադրամ:

Դեպքի վայր ժամանած հիմնադրամի աշխատակիցները պարզել են, որ վիրավոր թռչունը կարմիրգրքյան քարարծիվ է, որն ըստ նախնական զննության՝ ունի թևի հավանական հրազենային վնասվածք, հյուծված և ջրազրկված է։

Քարարծիվը տեղափոխվել է «Էնդեմիկ և վտանգված տեսակների պահպանություն» հիմնադրամի ժամանակավոր կացարան։

Նշենք, որ թռչունը Բնության պահպանության միջազգային միության (IUCN) կողմից ընդգրկվել է Կարմիր ցուցակում և գնահատվում է որպես խոցելի տեսակ։

"Էնդեմիկ և վտանգված տեսակների պահպանություն" հիմնադրամը դիմում է կենդանաբուժական կլինիկաներին խնդրանքով՝ օգնել կազմակերպել ու անցկացնել այս քարարծվի վիրահատությունը, քանի որ հիմնադրամը չունի համապատասխան բժշկական սարքավորումներ։ ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարություն