Բացել լրահոսը Փակել լրահոսը
թումո
A A
Հասարակություն

Թումո լաբերում մեկնարկում է ինկուբացիոն ծրագիր՝ երեք հաղթողների համար 20 000-ական եվրո ներդրումներով

Թումո լաբերը հայտարարում է 12-շաբաթյա տեխնոլոգիական ինկուբացիոն ծրագրի մեկնարկ՝ EdTech, GreenTech և HealthTech ոլորտներում: 3 հաղթող թիմերի համար նախատեսված է 20 000-ական եվրո նախնական ներդրում, ինչպես նաև ինկուբացիոն, ֆոնդհայթայթման աջակցություն և մենթորություն: Ցանկացողները կարող են դիմել մինչև հունվարի 20-ը որպես անհատ կամ թիմով` 18 տարեկան և բարձր լինելու պայմանով: Կընտրվեն 18 թիմեր, որոնք կստանան վերապատրաստում և աջակցություն` իրենց գաղափարները մշակելու և կենսունակ ստարտափների վերածելու համար:Եզրափակիչ հասած մինչև 6 մասնակիցներից յուրաքանչյուրը կստանա մրցանակ 2000 եվրոյի չափով և կմասնակցի pitching մրցույթի, իսկ հաղթող թիմերից երեքը կստանան ներդրում` 20 000 եվրոյի չափով:«Թումո լաբերի միջոցով մենք ինտենսիվորեն աշխատում ենք կարողությունների զարգացման ուղղությամբ այնպիսի հիմնարար ոլորտներում, ինչպիսիք են արհեստական բանականությունը, IoT-ն և ընդհանուր նշանակության ծրագրային ապահովման մշակումը։ Ժամանակն է, որ մենք օգնենք լրացնել ստարտափների ձագարի վերին մասը՝ կենտրոնանալով այն ոլորտների վրա, որոնք հսկայական ներուժ ունեն, բայց Հայաստանում քիչ են ներկայացված, օրինակ` կրթության, շրջակա միջավայրի և առողջապահության տեխնոլոգիաները։ Մենք անհամբեր սպասում ենք 2023-ի շատ դինամիկ մեկնարկին», - ասաց զարգացման գծով տնօրեն Բեկոր Փափազյանը։Ծրագրի ընթացքում մասնակիցները կստանան այն հիմնական հմտությունները, որոնք անհրաժեշտ են բիզնես սկսելու, նախնական առաջարկը վավերացնելու, թիմին փորձարկելու, նոր անդամներ գտնելու և գաղափարը հաղթող փիթչի վերածելու համար: Թումո լաբերը կտրամադրի համապարփակ աջակցություն՝ սկսած բիզնես մոդելի մշակումից մինչև ստարտափերի խթանման կատարյալ ծրագիր և ներդրումների աղբյուր գտնելը: Իմացե՛ք ավելի ինկուբացիոն ծրագրի մասին` անցնելով այս հղումով: