A
A
Վարչապետը հաստատել է ԼՂ-ում հումանիտար ճգնաժամի կառավարման հարցով ստեղծված աշխատանքային խմբի կազմը
Աջակցիր «Ա1+»-ինՎարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է կայացրել Լեռնային Ղարաբաղում հաստատված հումանիտար ճգնաժամի կառավարման հարցում Լեռնային Ղարաբաղի ժողովրդին աջակցելու նպատակով աշխատանքային խումբ ստեղծելու մասին: Այս մասին տեղեկանում ենք e-gov.am կայէջից:
«Լեռնային Ղարաբաղում հաստատված հումանիտար ճգնաժամի կառավարման հարցում Լեռնային Ղարաբաղի ժողովրդին աջակցելու նպատակով ստեղծել աշխատանքային խումբ և հաստատել դրա անհատական կազմը՝ համաձայն հավելվածի»,- նշված է վարչապետի որոշման մեջ:
Աշխատանքային խմբի ղեկավար է նշանակվել ՀՀ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը: