A
A
Արցախ վերադառնալ և Ամանորը ծնողների հետ դիմավորել․ Հայաստանում մնացած արցախցի երեխաների երազանքը
Աջակցիր «Ա1+»-ինՀՀ-ում Արցախի ներկայացչությունում Ձմեռ Պապն այցելել է Ադրբեջանի կողմից Արցախի բլոկադայի հետևանքով արդեն մոտ քսան օր Երևանում առանց ծնողների մնացած արցախցի փոքրիկներին։
Ամանորյա անակնկալներով փորձել են փոքր -ինչ տոնական տրամադրություն պարգևել փոքրիկներին։ Նրանցից շատերի դեպքում դա այնուամենայնիվ. հաջողվեց, բայց կային երեխաներ, որոնց դեմքին այդպես էլ ժպիտ չնշմարվեց։
Ինչպես երեխաները խոստովանեցին Ձմեռ Պապին՝ այսօր իրենց միակ և ամենաբաղձալի երազանքը հայրենի Արցախ վերադառնալն է և Ամանորը ծնողների հետ դիմավորելը։ Ահա այսպիսի՝ այլ երեխաների երազանքներից տարբերվող ցանկություններ ունեն արցախցի մանուկները Ամանորի նախաշեմին։
Նշենք, որ միջոցառումը կազմակերպվել է «Ազգային առաջընթաց» կուսակցության անդամների կողմից։