Բացել լրահոսը Փակել լրահոսը
250938
A A
Հարցազրույց

Երևանի «Երազ այգու» մոտակայքում մեքենան վրաերթի է ենթարկել քաղաքացուն և բախվել շենքի պատին․ կան տուժածներ

Դեկտեմբերի 30-ին, ժամը 12։28-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Երևանի Թբիլիսյան խճուղում գտնվող «Երազ այգու» մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ․ ավտոմեքենան բախվել է պատին։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ «ԲՄՎ 528» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Վ․ Ղ․, ծնված 1979 թ․) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, վրաերթի ենթարկել Ա․ Ա․-ին (ծնված 1955 թ․) և բախվել շենքի պատին։

Փրկարարները վարորդին դուրս են բերել արգելափակումից և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային։ Տուժածը հոսպիտալացվել է «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիր, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության, այնուհետև Ա․ Ա․-ին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային, ով հոսպիտալացվել է «Իզմիրլյան» ԲԿ։ Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և դադարեցրել վառելիքի արտահոսքը։