
A
A
Երևանում մնացած մի խումբ արցախցիներ Նոր տարին կդիմավորեն Եռաբլուրում․ Արտակ Բեգլարյան․ տեսանյութ
Աջակցիր «Ա1+»-ինԱրցախի պետնախարարի խորհրդական Արտակ Բեգլարյանը հայտնում է, որ Երևանում մնացած արցախցիները Ամանորի գիշերը երթ կանեն դեպի Եռաբլուր:
«Սիրելի՛ հայրենակիցներ, Արցախի շրջափակման հետևանքով Երևանում մնացած մի խումբ անձինք Ամանորի նախաշեմին նախաձեռնում են երթ դեպի Եռաբլուր, որտեղ էլ կդիմավորենք Նոր տարին:
Դեկտեմբերի 31-ին, ժամը 20:00-ին Երևանի քաղաքապետարանից լուռ մոմավառությամբ շարժվելու ենք դեպի Եռաբլուր:
Սա ևս մեկ առիթ է համախմբվելու, Արցախի կողքին կանգնելու և Հայրենիքի համար նահատակված անձանց հիշատակը վառ պահելու համար:
Միացե՛ք` լռությամբ դիմավորենք Ամանորը Հայրենիքի համար ամենաթանկը զոհած մարդկանց կողքին»: