Բացել լրահոսը Փակել լրահոսը
thumbnail_a1+chess 29.12.
A A
Սպորտ

Հայկ Մարտիրոսյանը վաղը կհանդիպի Մագնուս Կառլսենի հետ. կայծակնային շախմատի ԱԱ

Ղազախստանի Ալմաթի քաղաքում այսօր մեկնարկել է կայծակնային շախմատի աշխարհի առաջնությունը:

Տղամարդկանց մրցաշարում կայացած առաջին 12 տուրերից հետո աղյուսակը միանձյա գլխավորում է ամերիկացի Հիկարու Նակամուրան, որը վաստակել է 10 միավոր: Նրանից մեկական միավորով հետ են մնում 5 շախմատիստ, այդ թվում աշխարհի գործող չեմպիոն Մագնուս Կառլսենը և մեր շախմատիստ Հայկ Մարտիրոսյանը: Ի դեպ, վաղը նախատեսված 13-րդ տուրում նրանք կհանդիպեն իրար հետ:

Մեր մյուս շախմատիստներից Տիգրան Պետրոսյանն ու Շանթ Սարգսյանը վաստակել են 7-ական, Մանուել Պետրոսյանը, Ռոբերտ Հովհաննիսյանն ու Գաբրիել Սարգսյանը՝ 6,5-ական միավոր: Վաղը կկայանան մնացած 13-21-րդ տուրերը:

Զուգահեռ ընթացող կանանց առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչներից լավագույն արդյունք ունի Էլինա Դանիելյանը, որը 9 հնարավորից վաստակել է 6 միավոր և զբաղեցնում է 9-րդ տեղը: Մրցաշարային աղյուսակը գլխավորում են ռուսաստանցիներ Պոլինա Շուվալովան ու Վալենտինա Գունինան, որոնք ունեն 7,5-ական միավոր: Մեր շախմատիստուհի Լիլիթ Մկրտչյանը վաստակել է 5, Մարիամ Մկրտչյանն ու Սուսաննա Գաբոյանը՝ 3,5-ական միավոր:

Կանանց առաջնությունում վաղը կկայանան 10-17-րդ տուրերը: Առաջիկա պարտիայում Էլինա Դանիելյանը կհանդիպի ռուսաստանցի Կատերինա Լագնոյի հետ: