Բացել լրահոսը Փակել լրահոսը
Դավիթ Տոնոյան
A A
Հասարակություն

Հակակոռուպցիոն դատարանը մերժել է Դավիթ Տոնոյանին գրավի դիմաց ազատ արձակելու միջնորդությունը

Հակակոռուպցիոն դատարանը մերժել է ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանին գրավի դիմաց ազատ արձակելու պաշտպանների միջնորդությունը: Հայտնել է նրա փաստաբան Սերգեյ Հովհաննիսյանը:

Պաշտպանական կողմը Դավիթ Տոնոյանին 35 միլիոն դրամ գրավի դիմաց ազատ արձակելու միջնորդություն էր ներկայացրել։ Դատարանի որոշման հիմքում դրված էր վկաների վրա ճնշում գործադրելու հանգամանքը: