Բացել լրահոսը Փակել լրահոսը
կարո փայլան
A A
Քաղաքականություն

Կարո Փայլանը Լաչինի միջանցքի վերաբերյալ կոչով դիմել է Էրդողանին

Թուրքիայի խորհրդարանի ընդդիմադիր հայ պատգամավոր, «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության անդամ (ԺԴԿ-HDP) Կարո Փայլանն անդրադարձել է Գորիս-Ստեփանակերտ ավտոճանապարհի՝ Լաչինի միջանցքի հարցին: Հայտնում է ermenihaber.am-ը։

Նա կոչ է արել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին  «պատասխանատվություն ստանձնել Լեռնային Ղարաբաղի արգելափակումը դադարեցնելու հարցում»։ 

«Կովկասում խաղաղության և հանգստության հաստատումը, բախումների և լարվածության կանխումը նաև Թուրքիայի օգտին է։ Եթե Լեռնային Ղարաբաղի հումանիտար ճգնաժամի վերացման ուղղությամբ բոլորս միասին պատասխանատվություն ստանձնենք, ապա թե Ադրբեջան - Հայաստան խաղաղության գործընթացում և թե Թուրքիա - Հայաստան կարգավորման գործընթացում կարող ենք վերադառնալ դրական օրակարգի»,- նշել է նա։

Հիշեցնենք, որ արդեն 18 օր է, ինչ Ադրբեջանը շարունակում է արգելափակված պահել Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը։