Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+anglia 29.12.
A A
Սպորտ

Էրլինգ Հալանդը՝ ԱՊԼ-ի ամենաարդյունավետ նորեկ

«Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Էրլինգ Հալանդը Անգլիայի Պրեմիեր լիգայի 17-րդ տուրի «Լիդս Յունայթեդի» հետ խաղում (3:1) դարձել է դուբլի հեղինակ:

22-ամյա նորվեգացու համար դրանք թվով 19-րդ և 20-րդ գոլերն էին Պրեմիեր լիգայում։ Այդպիսով, Հալանդը դարձավ Պրեմիեր լիգայում բոլորից արագ 20 գոլ խփած նորեկը: Դրա համար նրանից պահանջվեց 14 հանդիպում: Նախկինում այդ ռեկորդը պատկանում էր Քևին Ֆիլիպսին, որն իր անդրանիկ առաջնությունում 20 գոլ խփել էր 21 խաղում։