Բացել լրահոսը Փակել լրահոսը
281222UzhKaruycKhorhrd
A A
Պաշտոնական

Արայիկ Հարությունյանը խորհրդակցության է հրավիրել ուժային կառույցների ղեկավարներին

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն դեկտեմբերի 28-ին ուժային կառույցների ղեկավարների մասնակցությամբ խորհրդակցություն է հրավիրել, որին մասնակցում էր նաև ԱՀ անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանը: Այս մաիսն հայտնումե ն ԱՀ նախագահի աշխատակազմից։

Քննարկվել է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի շրջափակման հետևանքով հանրապետությունում ստեղծված իրավիճակում ներքին և արտաքին անվտանգությանը վերաբերող հարցերի լայն շրջանակ:

Տեղի ունեցած շահագրգիռ քննարկումից հետո նախագահ Հարությունյանը ներկաներին մի շարք հանձնարարականներ է տվել դրանց համալիր լուծման ուղղությամբ: