
A
A
Ադրբեջանն անվտանգության երաշխիքներ է խոստացել ԼՂ ժողովրդին, այնուհետև արգելափակել և շրջափակման մեջ է պահում․Մարուքյան
Աջակցիր «Ա1+»-ին16-րդ օրն է՝ Լեռնային Ղարաբաղից Հայաստան ճանապարհը՝ Լաչինի միջանցքը, շարունակում է արգելափակված մնալ Ադրբեջանի կողմից։ Այս մասին թվիթերի իր միկրոբլոկում գրել է ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը։
«Դա 120 հազար մարդու, այդ թվում՝ 30 հազար երեխայի համար մատակարարման միակ ճանապարհն է: Ադրբեջանն իրավունքներ և անվտանգության երաշխիքներ է խոստացել Լեռնային Ղարաբաղի ժողովրդին, այնուհետև արգելափակել և շրջափակման մեջ է պահում։ Տարօրինակ չէ՞»,-գրել է Մարուքյանը: