Այն, ինչին գնում է այս տարածաշրջանը, շատ դաժան է լինելու․ Սամվել Բաբայան (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ին«Ադրբեջանը այդ խաղերը տալիս է, որ այդ միջանցքը ստանա՝ չգիտակցելով, որ այդ միջանցքը որևէ պարագայում չի ստանա»,- ասում է «Ազատական» կուսակցության նախագահ Սամվել Բաբայանը՝ անդրադառնալով Ադրբեջանի կողմից Արցախի շրջափակմանը։
Հարցին, թե ինչ ճանապարհով պետք է շարժվել Արցախի հարցը լուծելու համար՝ Սամվել Բաբայանը նշեց․ «Պետք է ստիպել, որ ՄԱԿ-ի 7-րդ գլխով Ղարաբաղը դառնա միջազգային սուբյեկտ, և Ադրբեջանը չկարողանա ասել, որ դա իր ներքին խնդիրն է»։
Ըստ նրա՝ Ռուսաստանը չի ուզում կոնֆլիկտի գնա Ադրբեջանի և Թուրքիայի հետ և հանձնում է իր դիրքերը Հայաստանի հաշվին․ «Ռուսաստանը մեծ հաճույքով էլ ուզում է ճանապարհը բացի, բայց չի կարողանում»։
Բաբայանը կարծում է, որ այն քայլերը, որոնք իշխանությունն է կատարում պրոֆեսիոնալ բանակ ունենալու համար, բավարար չեն․ «Հայաստանը պարտավոր է ունենալ պրոֆեսիոնալ ուժեղ բանակ, ինքը իրեն կարողանա պաշտպանել, այդ դեպքում Ռուսաստանն էլ է իրեն սիրելու և հարգելու և մնացած բոլոր ձեր նշած երկրները»։
Արցախի առաջին պաշտպաանության նախարարը նշում է, որ տարածաշրջանը լարված է, և Ադրբեջանը կդիմի պատերազմի․ «Այն, ինչի գնում է այս տարածաշրջանը, շատ դաժան է լինելու»։
Հարցին, թե արդյոք խորհրդարանական ուժերն ու իշխանությունը գիտակցում են պահի լրջությունը և արդյոք կատարում են համապատասխան քայլեր, Բաբայանը նշեց․ «Ես չեմ տեսնում, որ ո՛չ իշխանությունը և ո՛չ ընդդիմությունը ցանկանա փոխել ինչ-որ բան և գնա նպատակային այդ խնդիրները լուծելու»։
Մանրամասները՝ տեսանյութում։