Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+spercyan
A A
Սպորտ

Սպերցյանի աճի վրա ազդել է Մխիթարյանը. «Կրասնոդարի» գլխավոր մարզիչ

«Կրասնոդար» ֆուտբոլային թիմի գլխավոր մարզիչ Ալեքսանդր Ստորոժուկը ենթադրում է, որ թիմի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանի զարգացման վրա ազդել է Հայաստանի հավաքականի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանը։

«Արդյո՞ք հարկասվոր է համոզել Սպերցյանին աշխատել առանց գնդակի։ Ոչ, նա ամեն ինչ հասկանում է: Երևի Հենրիխ Մխիթարյանն է ազդել նրա վրա։ Երբ Էդիկը վերադառնում է Հայաստանի հավաքականից, ասում է, որ եվրոպական հավաքականներում բոլոր խաղացողներն արագ ու հզոր են։ Եթե Սպերցյանը ցանկանում է մեծ կարիերա ունենա, ապա պետք է լավ հանդես գա դաշտի երկու խաղակեսերում։ Մեծ ակումբը երբեք չի հետաքրքրվի նրանով, եթե Էդիկը լավ խաղա միայն հարձակման գծում։

Սպերցյանը շատ է աշխատում ուսագոտու վերին հատվածում, մարմնի դիրքի վրա։ Վարձել է անձնական ֆիթնես մարզիչ, որն օգնում է ձգել մարմնի թույլ մասերը», - Sports կայքով ասել է ռուսաստանցի մասնագետը։

Նշենք, որ 22-ամյա Էդուարդ Սպերցյանն ընթացիկ մրցաշրջանում «Կրասնոդարի» կազմում անցկացրել է 21 խաղ, որոնցում դարձել է 10 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ։