Բացել լրահոսը Փակել լրահոսը
վթար
A A
Հասարակություն

Գյումրիում մեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել էլեկտրասյանը․ վարորդը տեղում մահացել է

Դեկտեմբերի 23-ին, ժամը 18։54-ին Շիրակի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գյումրի քաղաքի սկզբնամասում տեղի է ունեցել ՃՏՊ։ Հայտնում է ԱԻՆ-ը։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Գյումրի քաղաքի Երևանյան խճուղում «VAZ-2111» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Խ. Է., ծնված 1986 թ․) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել էլեկտրասյանը․ վարորդը տեղում մահացել է։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, վարորդի դին դուրս բերել ավտոմեքենայից և սահմանազատել տարածքը։