Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Միակ քաղաքականությունը մուրացկանությունն է, մուրացկանին չեն հարգում, խղճում են․ Աղվան Վարդանյան (տեսանյութ)

«Արցախը շրջափակված է, Քարվաճառը հանձնված է, երկրորդ ճանապարհ չկա․․․հիմա էլ Լաչինի միջանցքը»,- Ազգային Ժողովի նիստի ժամանակ նշեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանը՝ անդրադառանալով Արցախում ստեղծված հումանիտար խնդիրներին։

Վարդանյանը նշում է, որ իրավիճակը Հայաստանի և Արցախի համար նորություն չէ․ «1990-1991թթ-ին էլ էր շրջափակված բոլոր կողմերից, Հայաստանի հետ միակ կապը ուղղաթիռն էր»։

Վարդանյանի խոսքով՝ եթե նախկինում Հայաստանում կար իշխանություն, ապա հիմա «ՔՊ իշխանություն» է և չկա համախմբում, չկա պետական կամք․ «Միակ քաղաքականությունը խնդրել ուրիշներին, որ մեր օգտին որևէ բան անեն․ մուրացկանություն․․․ մուրացկանին չեն հարգում, խղճում են»։

Պատգամավորը, այդուամենայնիվ, վստահ է, որ գալու է ժամանակը, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը չի լինելու, իսկ Հայաստանն էլ տարածաշրջանում մեծ ազդեցություն ունեցող պետություն է դառնալու։

Մանրամասները՝ տեսանյութում։