A
A
2023 թ․ ռուսական ուժերի առաջնահերթ խնդիրներից է Լեռնային Ղարաբաղում խաղաղության և կայունության ապահովումը. Շոյգու
Աջակցիր «Ա1+»-ին2023 թվականին ռուսական զորքերի խմբավորումները և խաղաղապահները կշարունակեն իրականացնել իրենց խնդիրները Լեռնային Ղարաբաղում և Սիրիայում։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն ՌԴ ՊՆ կոլեգիայի ընդլայնված նիստի ժամանակ։ «2023 թվականի առաջնահերթ խնդիրներն են՝ շարունակել ռազմական հատուկ գործողությունը, մինչև խնդիրների լիարժեք կատարումը, ռուսական զորքերի խմբավորումների և ուժերի հետ ապահովել Լեռնային Ղարաբաղում և Սիրիայում խաղաղության և կայունության պահպանումը», - ասել է Շոյգուն։