Բացել լրահոսը Փակել լրահոսը
Մակրոն Արմեն Սարգ
A A
Քաղաքականություն

Երախտապարտ ենք Ֆրանսիային․ Արմեն Սարգսյանի շնորհավորական ուղերձը՝ Մակրոնին

Հայաստանի չորրորդ նախագահ Արմեն Սարգսյանը ծննդյան օրվա առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին։ Շնորհավորական ուղերձում, մասնավորապես, ասված է․

«Մեծարգո պարոն Նախագահ, Սիրելի Էմանուել, Մեծ ուրախությամբ և անկեղծորեն Ձեզ եմ հղում ջերմ շնորհավորանքներս ու բարեմաղթանքներս Ձեր ծննդյան օրվա առթիվ: Տարբեր առիթներով Դուք Ձեր անթաքույց վերաբերմունք եք արտահայտել Հայաստանի ու հայերի հանդեպ:

Հպարտությամբ եմ ուզում նշել, որ ժամանակակից աշխարհաքաղաքական անորոշությունների և անկայունությունների պայմաններում մենք մշտապես տեսնում ենք Ֆրանսիայի, ֆրանսիացի ժողովրդի և անձամբ Ձեր հաստատուն, հստակ ու որոշակի դիրքորոշումը:

Երախտապարտ ենք Ֆրանսիային՝ Սենատի և Ազգային ժողովի կողմից վերջերս ընդունված՝ Ադրբեջանի հակահայկական գործողությունները դատապարտող բանաձևերի համար»։