Բացել լրահոսը Փակել լրահոսը
86446_b
A A
Պաշտոնական

Խոշոր հրդեհ՝ «Էլնոր» կարագի գործարանում․ «1-Բիս» կանչով դեպքի վայր է մեկնել 4 մարտական հաշվարկ

Դեկտեմբերի 21-ին, ժամը 11։40-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Թբիլիսյան խճուղում գտնվող շինհրապարակում հրդեհ է բռնկվել։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է «Էլնոր» կարագի գործարանի տարածքում գտնվող շինության տանիքում (մոտ 200 քմ)։

Հայտարարվել է հրդեհի բարդության «1-Բիս» կանչ․ դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից ևս երեք մարտական հաշվարկ, մեկ ավտոսանդուղք, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խմբերը։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 12։13-ին, մարվել՝ 12։29-ին։ Այրվել է գործարանի չշահագործվող շինության տանիքի կառուցատարրերում առկա փրփրապլաստը՝ մոտ 20 քմ, իսկ 10 քմ-ն՝ ջերմահարվել՝ տեղեկացնում է ԱԻՆ-ը։