
Արգենտինացի 30 երկրպագու վնասվածք է ստացել հավաքականի չեմպիոնական շքերթի ժամանակ (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինԱրգենտինայի ֆուտբոլի հավաքականի ավելի քան 30 երկրպագու տուժել է Բուենոս Այրեսում տեղի ունեցած չեմպիոնական շքերթի ժամանակ։ Այդ մասին հայտնում է La Nation-ը։
Նշվում է, որ էյֆորիայի մեջ գտնվող երկրպագուները կամրջից փորձել են ցած նետվել Արգենտինայի հավաքականի ավտոբուսի մեջ։ Նրանցից շատերը վերջույթների կոտրվածքով տեղափոխվել են հիվանդանոցներ։ Արձանագրվել է 30 նման միջադեպ, սակայն բոլոր տուժածների վիճակը գնահատվում է կայուն։
Այդ միջադեպերի պատճառով շքերթի կազմակերպիչները որոշել են ժամանակից շուտ ավարտել այն, իսկ Արգենտինայի հավաքականի ֆուտբոլիստներին ուղղաթիռներով տեղափոխել են անվտանգ վայր:
Հավելենք, որ Բուենոս Այրեսում ազգային թիմին դիմավորելու համար փողոց են դուրս եկել 4-5 մլն մարդ: Արգենտինայի կառավարությունը դեկտեմբերի 20-ը հանգստյան օր էր հայտարարել, որպեսզի բոլոր բնակիչները հնարավորություն ունենային մասնակցելու չեմպիոնական շքերթին:
Հիշեցնեն, որ դեկտեմբերի 18-ին ֆուտբոլի աշխարհի առաջնության եզրափակիչում Արգենտինայի հավաքականը 11մ հարվածներով հաղթել էր գործող չեմպիոն Ֆրանսիային: