Բացել լրահոսը Փակել լրահոսը
ամերիկայի հայկական համագումար.jpg11
A A
Քաղաքականություն

ԱՀՀ-ն հաղորդում է 60 միլիոն դոլար Հայաստանին և 2 միլիոն դոլար Արցախին տրամադրվող աջակցության մասին

ԱՄՆ 2023 ֆինանսական տարվա վերջնական հատկացումների օրինագիծը նախատեսում է 60 միլիոն դոլարի օգնություն Հայաստանին և 2 միլիոն դոլար՝ Արցախում ականազերծման համար: Այս մասին հայտնում է Ամերիկայի հայկական համագումարը:

«Եզրափակիչ զեկույցում ասվում է, որ համաձայնագիրը ներառում է ոչ պակաս, քան 60 միլիոն ԱՄՆ դոլար Հայաստանի համար աջակցություն, ներառյալ՝ տնտեսական զարգացման, մասնավոր հատվածի արտադրողականության, էներգետիկ անկախության, ժողովրդավարության և օրենքի գերակայության աջակցության ծրագրեր:

Նշվում է, որ համաձայնագիրը նախատեսում է տրամադրել 2 միլիոն ԱՄՆ դոլար՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունից տուժած տարածքներում «մարդասիրական ականազերծման և չպայթած զինամթերքի մաքրման աշխատանքների համար», - նշվում է հաղորդագրությունում:

1972 թվականին հիմնադրված Ամերիկայի հայկական համագումարը Վաշինգտոնում գործող ամենամեծ համազգային կազմակերպությունն է, որը նպաստում է հայկական հարցերի հանրային իրազեկմանը: Համագումարը անկուսակցական կազմակերպություն է: