Բացել լրահոսը Փակել լրահոսը
0014
A A
Սպորտ

Արգենտինայի պարտությունը ԱԱ-2022-ի եզրափակիչում ողբերգություն կլիներ. Ալեքսանդր Գրիգորյան

Երևանի «Ալաշկերտի» նախկին գլխավոր մարզիչ Ալեքսանդր Գրիգորյանը մեկնաբանելով ֆուտբոլի աշխարհի առաջնության Արգենտինա – Ֆրանսիա եզրափակիչ հանդիպումը, նշել է, որ ֆրանսիացիներն այդ խաղում արժանի չէին հաղթանակի։

«Արգենտինայի պարտությունը, որը կարող էր լինել, եթե Կոլո-Մուանին վերջին վայրկյանին գոլ խփեր, կլիներ ողբերգություն, աղետ, ամենաբարձր աստիճանի անարդարություն։ Երկրպագուների ճնշող մեծամասնության համար դա իսկական ողբերգություն կլիներ», - ասել է ռուսաստանցի մասնագետը, որը նաև ֆուտբոլային փորձագետ է։

Հիշեցնենք, որ եզրափակիչ խաղում արգենտինացիները երկար ժամանակ երկու գնդակի առավելություն ունեին, սակայն Կիլիան Մբապեն մեկ րոպե ընդմիջումով դուբլ ձևակերպեց ու հավասարեցրեց հաշիվը։ Լրացուցիչ ժամանակում արգենտինացիները դարձյալ առաջ անցան հաշվի մեջ, սակայն 118-րդ րոպեին նույն Մբապեն 11մ հարվածով վերականգնեց հավասարությունը։ Խաղի վերջին րոպեին ֆրանսիացիների խաղացող Կոլո-Մուանին մեն-մենակ հայտնվեց դարպասի դիմաց, սակայն նրա հարվածն արգենտինացների դարպասապահն ոտքով հետ մղեց։ Իսկ 11 մետրանոց հարվածաշարում ավելի դիպուկ էին արգենտինացիները՝ 4։2։