Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր

Արայիկ Հարությունյանը ԱԽ նիստ է անցկացրել․ քննարկվել են հումանիտար աղետի կանխման հնարավորությունները (տեսանյութ)

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի նախագահությամբ հրավիրվել է Անվտանգության խորհրդի ընդլայնված նիստ, որի օրակարգում Արցախում ստեղծված ռազմաքաղաքական իրադրությունն էր: Հայտնում է ԱՀ նախագահի մամուլի ծառայությունը։ Քննարկվել են Արցախի Հանրապետության անվտանգության և ժողովրդի կենսապահովման համար ձեռնարկվող քայլերը, հումանիտար աղետի կանխման հնարավորությունները: Նախագահ Հարությունյանը քննարկված հարցերի վերաբերյալ մի շարք հանձնարարականներ է տվել: