Բացել լրահոսը Փակել լրահոսը
Տիգրան Խաչատրյան
A A
Քաղաքականություն

Տիգրան Խաչատրյանը նշանակվեց փոխվարչապետ

Ֆինանսների նախկին նախարար Տիգրան Խաչատրյանը նշանակվել է փոխվարչապետ: Այս մասին ՀՀ նախագահը հրամանագիր է ստորագրել:

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 131-րդ հոդվածի, ինչպես նաև «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի՝ Տիգրան Խաչատրյանին նշանակել փոխվարչապետ»,-նշվում  է հրամանագրում: